Նռան հատիկ՚ փառատոնի առջև իր դռներն էր բացել Անանիա Շիրակացու անվան ճեմարանը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 16:27
ՙՆռան հատիկ՚ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կայացավ ճեմարանի մնջախաղի թատրոնի ՙԾովի հեքիաթ՚ եւ ՙՀայելի՚, ինչպես նաև ՙԿանաչ մոլորակ՚ միջազգային մրցույթի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի ՙՄոգերի ընծաները՚ ներկայացումները: Միջոցառումը կազմակերպվել էր թատերական ստուդիայի ղեկավար, փառատոնի հիմնադիր անդամ Գեորգի Խոջոյանի և փառատոնի համահիմնադիր Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ: Որպես փառատոնի հիմնադիր` ՙՆախաբեմ՚ ասոցիացիայի նախագահ Գեորգի Խոջոյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:Նռան հատիկ՚ փառատոնի առջև իր դռներն էր բացել Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ՙՆռան հատիկ՚ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կայացավ ճեմարանի մնջախաղի թատրոնի ՙԾովի հեքիաթ՚ եւ ՙՀայելի՚, ինչպես նաև ՙԿանաչ մոլորակ՚ միջազգային մրցույթի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի ՙՄոգերի ընծաները՚ ներկայացումները: Միջոցառումը կազմակերպվել էր թատերական ստուդիայի ղեկավար, փառատոնի հիմնադիր անդամ Գեորգի Խոջոյանի և փառատոնի համահիմնադիր Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ: Որպես փառատոնի հիմնադիր` ՙՆախաբեմ՚ ասոցիացիայի նախա•ահ Գեորգի Խոջոյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: ՙՆռան հատիկը շարունակվու˜մ է՚,- երեխաների այսպիսի գոչյունով սկսվեց տասներորդ հոբելյանական միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծագույն վարպետ Ավետիք Իսահակյանի 135 ամյակին: ՙՊետք է երջանիկ ավարտ ունենա մեր սկսած ցանկացած գործ՚,- Օ. Հենրիի ՙՄոգերի ընծաները՚ ստեղծագործության բեմադրությունից հետո`դիմելով հանդիսականին, ասաց կրթօջախի թատերական ստուդիայի ղեկավար Գ.Խոջոյանը:Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել տարբեր թատերասրահներում, ինչպիսիք են, օրինակ` ՙՄետրո՚ թատրոնը, ՙՀամազգային թատրոնը՚: Այս անգամ փառատոնի առջև իր դռներն էր բացել նաեւ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Փառատոնի նպատակն է երեխաներին ծանոթացնել դրամատուրգների լավագույն գործերին, զարգացնել թատերական շարժումը` հատկապես մարզերի դպրոցներում:






Facebook
Tweet This
Email This Post
