Մուքաթում կբացեն Յասեր Արաֆաթի թանգարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 16:09

Հազարավոր վավերագրական նյութեր` կապված Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի հետ, ներկայումս հավաքվել են Ռամալլահի նոր թանգարանում, որի շինարարության համար ծախսվեց 3,4 միլիոն դոլար: Նախատեսված է հաստատությունը բացել այս տարի, սակայն շինարարությունը Մուքաթում շարունակվում է: Շենքի այն մասը, որը ներկայումս համարվում է իր իրավահաջորդի ` Մահմուդ Աբասի կենտրոնական գրասենյակը, նախկինի պես գործում է, իսկ մյուս հատվածը, որը թանգարանային հատվածն է, կնքվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին` Արաֆաթի մահից հետո:

Հիշեցնենք, որ հիվանդ Արաֆաթին ուղղաթիռով հասցրին Ֆրանսիայի ռազմական հոսպիտալ, ուր նա 2 շաբաթ անցկացրեց`մինչ  մահը: Պաղեստինում այն կարծիքն էր տարածված, թե նրան թունավորել են Իսրայելի գործակալները: Սակայն այդ մեղադրանքները հերքեց Ռաանան Գիսինը` Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի օգնականը: Վերջինս ընդգծել է, որ Իսրայելի քաղաքականությունը նպատակաուղղված էր նրան մեկուսացնելու և ոչ թե` սպանելու: Թանգարանը կառուցվում է Յասեր Արաֆաթի հիմնադրամի միջոցներով, որը հիմնվել է 2008 թվականի փետրվարին Կահիրեում` արաբ առաջնորռդների խմբի նախաձեռնությամբ« Այս խմբում են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան և նրա զարմիկ Նասեր ալ Կիդուան, ով դարձավ Արաֆաթի հիմնադրամի տնօրենների նախագահը: Ի դեպ, այս հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները պարզ չեն:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply