Պարապ վախտի խաղալիք
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | November 10, 2010 15:59
Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 14-ը ՆՓԱԿ-ում(Նորարար Փորձարարական արվեստի կենտրոն) կանցնի «Պարապ վախտի խաղալիք» կոնցեպտով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը Սեդա Շեկոյանն է: Կոնցեպտը վերաբերվում է վերջին շրջանում հասարակությունում ակտիվացած քաղաքացիական նախաձեռնություններին:
«Քաղաքացիական արդարությունը մեր պահանջների և բողոքի մեջ չէ, այլ մի տեղ, որտեղ ստացվում կամ կապկպվում է արդարությունը,- ասում է կոնցեպտի հեղինակը,- 20-ական թվականների սովետական մի գրողի մոտ պատմվածք կա մի չեկիստի մասին, ով իր աշխատանքի մեջ օգտագործում էր մարդկանց, ովքեր ոչ մի կապ չունեին իր իդեալների հետ, այդ թվում և հանցագործների: Երբ նրան հարցնում են, թե ինչու է կեղտոտ ձեռքեր օգտագործում հեղափոխության համար, նա մտածում է այսպես` մենք կանենք մեր գործը, հետո կազատվենք այդ մարդկանցից»:
Սրանով Սեդան ասում է, որ մարդ խնդրի լուծումը կամ արդարությունը փնտրում է այնպես, ինչպես փնտրում են զուգարան, կամ մեկը փնտրում է ընդամենը զուգարան, իսկ նրան թվում է, թե փնտրում է քաղաքացիական արդարություն կամ արդարության պահանջ ունի: Այդպես սարքվում են իրադրություններ, որտեղից ելքը մեխանիկական է` լուծվեց-չլուծվեց, ստացվեց-չստացվեց, իսկ դրանցում գործողը` մեխանիկական մարդ:
Համադրողի խոսքով սա հետսովետական շրջանի արդյուքն է, որի ընթացքում ակտիվիզմը քնեցվել է պետության կողմից,: «Այդ առումով քաղաքացիական հասարակությունը ոչ թե բողոքելու և պահանջելու հնարավորությունն է, այլ լսված լինելու հնարավորությունը` ստացվածության հռետորությունը«,- ասում է նա:
Կոնցեպտը լայն հակադրություն է առաջացրել արվեստագետ հանրության շրջանակներում և ակտիվորեն քննարկվել է Ֆեսբուք սոցիալական ցանցում տեղադրված էջում:
Ցուցահանդեսին մասնակցում է մոտ 40 հեղինակ: Ցուցադրվելու է ինստալացիա, վիդեո, գեղանկար, տեքստ, հնարավոր է լինի նաև ակցիա:






Facebook
Tweet This
Email This Post
