Դե Նիրոն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 15:40

Կինոյի հայտնի վարպետ  Ռոբերտ Դե Նիրոն արժանացել է «Ոսկե գլոբուս» պատվավոր մրցանակի` կինոարդյունաբերության մեջ ծանրակշիռ ներդրման համար: Սեսիլյա Բլաունտի անվան պարգևը Դե Նիրոյին կհանձնվի 2011 թվականի հունվարի 16-ին հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր կինոպարգևի մյուս մրցանակակիրները  դեռևս հայտնի չեն, ակնկալվում է, որ այդ մասին կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նույն պարգևին արժանացել են Մարտին Սքորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը, Հարիսոն Ֆորդը, Մայքլ Դուգլասը , Ալ Պաչինոն, Քլինթ Իսթվուդը:«67-ամյա Դե Նիրոն իր ստեղծագործական կյանքում խաղացել է ավելի քան 70 դեր: Նա մի քանի պարգևներ է ստացել`ներառյալ «Օսկարներ»: 1975 թվականին նա արժանացավ այդ արձանիկին` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլի «Կնքահայրը» կինոնկարի երկրորդ մասում երիտասարդ Բիտո Կառլեոնեի դերի համար, իսկ 1980 թվականին Մարտին Սքորսեզեի«Կատաղած ցուլ» կինոնկարում `բռնցքամարտիկ Ջեք Լա Մոթայի դերի համար: 2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո Դե Նիրոն դարձավ «Թրայբեքա» կինոփառատոնի նախաձեռնող. Սա կոչված էր վերածնելու Նյու Յորքի այդ շրջանի մշակութային կյանքը: Ի դեպ, ծննդյան օրից հռչակավոր դերասանը ապրել է Մանհեթթենում: «Ոսկե գլոբուսի» հանձնաժողովը հատուկ նշել է մտավորականությանը և մեգապոլիսի քաղաքացիներին համախմբելու նրա աշխատանքը`ի պատասխան ահաբեկչության մարտահրավերի:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply