Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2010 15:13

Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:

Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր են գնահատել ընթացիկ տարում մշակութային երկու ծանրակշիռ միջոցառումների` Դամասկոսում «Սպարտակ» բալետի բեմադրումն ու Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Սիրիայում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ եւ ՍԱՀ միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը: ՍԱՀ նախարարը պատրաստակամություն է հայտնել այցելել Երեւան եւ այցի շրջանակներում ստորագրել Գործնական ծրագիրը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում 2011թ. մայիսին:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply