Հնդկաստանը և ԱՄՆ-ն ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2009 15:08

Հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Դելի կատարած այցի ընթացքում Հնդկաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել` ռազմական, ինչպես նաև ատոմային էներգետիկայի ոլորտում երկկող համագործակցության վերաբերյալ:

Ստորագրված փատաթղթերից առավել ուշագրավ է «գործնական մոնիտորինգի» մասին համաձայնագիրը, որի համաձայն` ԱՄՆ-ն իրավունք է ստանում Հնդկաստանին վաճառել սպառազինությունների ամենաժամանակակից տեսակները, սակայն Հնդկաստանին արգելում են երրորդ երկրներին վերավաճառել այն կամ դրա ստեղծման համար օգտագործվող տեխնոլոգիաները:

Մոտակա մի քանի տարիների ընթացքում Հնդկաստանը նախատեսում է լիովին նորացնել իր սպառազինությունները, որոնց հիմնական կազմը խորհրդային շրջանի տեխնիկա է:

Ստորագրված մեկ այլ համաձայնագրով` Հնդկաստանում նախատեսվում է կառուցել ամերիկյան ատոմային ռեակտորներ, որոնց տեղակայման վայրն արդեն հաստատել է Հնդկաստանի կառավարությունը:

Այցի ընթացքում Քլինթոնը նաև Հնդկաստանի վարչապետ Մանհոման Սիկխին պաշտոնական այցով հրավիրել է ԱՄՆ:

Lenta.ru

Լուսանկարը` AFP

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply