Անտառհատման դեպք Ծաղկաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 15:11

«Հետքում» տեղադրված Մարիամ Սուխուդյանի «Քաչալանում են մեր սարերը, այս դեպքում` Ծաղկաձորը»հրապարակմանն արձագանքել են Բնապահպանության նախարարությունը:

Մարիամ Սուխուդյանն ու «Անկախի» լրագրողը նոյեմբերի 4-9 Ծաղկաձորում մասնակցում էին Բաց հասարակության կազմակերպած «Բնապահանական լիդերություն» սեմինարին, որի ընթացքում ականատես եղան «Վալետտա» հանգստյան տան տեղամասում ծառահատման դեպքի:

«Դեպքը» կատարվում էր մութ գիշերով՝ բոլորի աչքից- ականջից հեռու, բայց ոչ Մարիամ Սուխադյանի:  Ինչպես ինքն է ասում՝ «Դրուժբայի» ձայնը նրա լսողական սպեկտրում հատուկ տեղ ունի: Տեղում պարզ երևում էր երեք հատված ծառերի բները, իսկ շրջակայքում կային նաև բազմաթիվ հին «վերքեր»:

Այնուհետև «Վալետտա» գնաց նաև բնապահպանական սեմինարի ողջ խումբը՝ մոտ 25 հոգի և տեսավ, որ դեպքին արձագանքել է Ծաղկաձորի ոստիկանությունը: Տեղում կազմվեց արձանագրություն՝ հատված ծառերի համար պատասխանատվության ենթարկելու և տուգանք մուծելու համար:

Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանի փոխանցմամբ  հայտնում է, որ տեղում պարզվել է, որ «Վալլետա» ԱՁ-ի տնօրեն Մանվել Բագրատյանը հատել է կաղնի տեսակի 30 սմ տրամագծով ծառը, որով բնությանը հասցվել է 67.500 դրամի վնաս: Կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Տեսուչները հայտնաբերել են նաև հրապարակման մեջ նշված մյուս հատված ծառերը, սակայն Հասմիկ Մկրտչյանի խոսքերով` դրանք հատվել են տարիներ առաջ:

Թեպետ մեր բնության համար թանկ է յուրաքանչյուր ծառը, սակայն չափազանց զարմանալի է նախարարության արագ արձագանքը հատված մի քանի ծառի կապակցությամբ, երբ Հայաստանում ամեն օր համատարած անտառհատումներ են կուսական անտառներում:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply