Սքորսեզեն վերականգնեց Ֆելլինիի «Քաղցր կյանքը» կինոնկարը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 10, 2010 14:43
Կես դար անց Ֆեդերիկո Ֆելլինիի «Քաղցր կյանք» (La Dolce Vita) կինոնկարը վարձույթով ներկայացվում է Իտալիայի 12 քաղաքներում: Լեգենդային կինոնկարի ցուցադրումները կլինեն անվճար: Այդ մասին տեղեկացնում է OpenSpace-ը`, CinemaItaliano.info կայքէջի վկայակոչմամբ: Քաղցր կյանք» կինոնկարը վերականգնվել է թվայնացման տեխնոլոգիաների կիրառմամբ: Լայնէկրան կինոնկարի միայն նեգատիվի վերականգնման համար ծախսվել է 8 հազար ժամ: Կինոնկարի վերականգնումը նախաձեռնել է ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն L’Immagine Ritrovata լաբորատորիայում: Ավելի վաղ` The Film Foundation-ը զբաղվել է դասական կինոնկարների վերականգնման հարցերով. Այդ շարքը համալրում են Ջոն Կասավետիսի «Կինը ազդեցության տակ»(1974թ.), Միքելանջելո Անտոնիոնիի «Ընկերուհիներ»(1955թ.), Լուկինո Վիսկոնտիի«Զգացում»” (1954թ.) և«Ընձառյուծ»(1963թ) կինոնկարները:. Հռոմի կինոփառատոնում, որն ավարտվեց նոյեմբերի 5-ին, կինոնկարը ներկայացրեց ինքը` Սքորսեզեն` իտալական կինեմատոֆրագի հայտնի գիտակը: Ռեժիսորի խոսքով` կինոյի պատմությունը երկարաձգվում է մինչ « Քաղցր կյանք» կինոնկարը և այդ կինոնկարից հետո …
Կինոնկարի գլխավոր դերերում են Մարչելլո Մաստրոյանին, Անիտա Էքբերգը. Անուկ Էմեն: Նկարահանվել են նաև երիտասարդ` Ադրիանո Չելենտանոն և Նիկոն:





Facebook
Tweet This