Ալկոհոլը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2010 14:41

Ալկոհոլը կարող է օգտակար լինել առողջության համար: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Թեքսասի համալսարանի գիտնականները, շուրջ 20 տարի հետեւելով 55-65 տարեկան 2000 կամավորների:

Արդյունքները ցույց են տվել, որ չափավոր խմողների կյանքի տեւողությունը զգալիորեն երկար է, քան չխմողներինը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, նման արդյունքը տարածվում է ոչ միայն չափավոր խմողների վրա:

Նկատենք, սակայն, որ հետազոտության հեղինակները խելամտորեն ձեռնպահ են մնացել հայտարարել, որ ալկոհոլը միանշանակ երկարացնում է մարդու կյանքը եւ օգտակար է: Նրանք ընդգծել են, որ ալկոհոլի օգտագործումն ունի իր թերությունները եւ մասնավորապես, այն բացասաբար է ազդում մարդու կենսական կարեւոր օրգանների վրա:

Ի դեպ, հետազոտողներն առաջարկել են չափավոր օգտագործել այնպիսի սպիրտային խմիչքներ, ինչպիսիք են կոնյակը, շամպայնը եւ գինին:

Դիտվել է 2254 անգամ:
Print Friendly

Leave a Reply