Սարկոզին ստորագրեց աղմկահարույց` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 14:12
Կենսաթոշակառուների բարեփոխումների վերբերյալ օրենքի նախագիծը,որը սկզբնապես հավանության են արժանացրել խորհրդարանականները, իսկ հետո` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, չորեքշաբթի ստորագրեց երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Արհմիությունները, որոնք երկու ամսվա ընթացքում դեմ են արտահայտվել օրենքի այդ նախագծի ընդունմանը և անհնազանդության զանգվածային ակցիաներ են կազմակերպել, արդեն նշել են նոյեմբերի 23-ին հերթական գործադուլ անցկացնելու մասին: Կենսաթոշակառուների բարեփոխումը մասնավորապես ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում` 60-ից մինչև 62 տարեկան:






Facebook
Tweet This
Email This Post
