Եվրամիությունը ակամայից վիրավորել է Ռուսաստանին` անցակարգի հարցերի առնչությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 13:52
Եվրամիությունը ակամայից վիրավորել է Ռուսաստանին` անցակարգի հարցերի առնչությամբ:Եվրամիության 27 երկրների ներքին գործերի նախարարներ սկսել են շաբաթը` Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիների համար:Ավելի վաղ` նմանօրինակ արտոնություն ստացավ Սերբիան: Միևնույն ժամանակ` Եվրամիությունն արդեն մի քանի ամիս ձգձգում է անցակարգի պահանջների երկուստեք չեղյալ համարելու վերաբերյալ ռուսական նախագծի պատասխանը`Ռուսաստանից զիջումների ակնկալիքով: « Նեզավիսիմայա գազետա» թերթը ակնարկում է, որ վերջերս Դովիլում Դմիտրի Մեդվեդևի, նրա`Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ կայացած բանակցություններում հավաստել են, որ Գերմանիան և Ֆրանսիան ըմբռնում են ՌԴ –ի համար անցակարգի կարևորությունը: Ավելին` Մերկելը ասել է, որ 2 կողմերը կաջակցեն Ռուսաստանին, որպեսզի հարցի առնչությամբ բանակցություններն արագ ավարտվեն: Սակայն պարզվում է, որ Սարկոզիի պատկերացմամբ`դա կզբաղեցնի 10-15 տարի:
Հարկ է տեղեկացնել, որ անցակարգի հարցերը Եվրամիությունը ածանցում են մյուս բնագավառներին վերաբերող հարցերին: Սարկոզիի խոսքով` Մեդվեդևը արդեն մի քանի պարտավորություններ է վերցրել, այդ թվում` Էներգետիկ համաձայնագրին վերաբերող:
Եվրոպայում առկա է զգուշավորություն, որ անցաթղթի չեղյալ համարելը կհանգեցնի նաև իր տարածքով ներգաղթողների կուտակմանը: Անցակարգի հարցը երեկ դիտարկվել է նաև Ֆինլանդիայի նախագահ Տարիեյ Հալոնենի հետ: ՌԴ ղեկավարը իր զրուցակցի ուշադրությունը բևեռել է այն իրողության վրա, որ Ռուսաստանում գաղթականների հաշվառման թեթևացումը պետք է տեղափոխվի ԵՄ- ՌԴ առանց անցակարգի հարթություն: Այդուհանդերձ, այս հարցում ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել: NEWs.ru-ի մեկնաբանի կարծիքով` «մեծ է Մոսկվայի համբերությունը, սակայն` ոչ անսահման»: Այսպես` Մոսկվան Նոյեմբերի 1-ից անցակարգի ավելի կոշտ կանոններ է սահմանել գերմանացիների համար, ովքեր ուղևորվում են Ռուսաստան: Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ գերմանական կողմի հավակնությունների նմանողությամբ` այժմ բացի հարցաթերթիկից` պահանջվում է բանկային հաշիվ և վերադարձի երաշխիք:






Facebook
Tweet This
Email This Post
