Քաբուլի միջազգային օդակայանից ահաբեկիչները փորձել են առևանգել ինքնաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 12:56

Քաբուլի միջազգային օդակայանում երեքշաբթի կալանավորվել է ահաբեկիչների խումբը: Ենթադրվում է, որ նրանք փորձում էին առևանգել Սաուդյան Արաբիա թռչող ինքնաթիռը:Այդ մասին տեղեկացրել են Աֆղանստանի հեռուստաալքիները` վկայաբերելով Աֆղանստանի անվտանգության ուժերին:

Հեռուստաալիքների տվյալներով`4 մարդուց բաղկացած խումբը, որոնցից 3-ը Սիրաջուջինա Հաքքանի ահաբեկչական խմբավորման անդամներ են, մյուսը` Թալիբան շարժումից, նստել են ինքնաթիռ, որը ուխտագնացներին տեղափոխում էր Մեքքա: Ինքնաթիռը մեկնարկել էր թռիչքը, երբ գործակարգավարների աշտարակից հրահանգվեց անմիջապես վայրէջք կատարել: Վայրէջքից հետո ահաբեկչական խումբը կալանավորվել է:Այդ մասին տեղեկացնում է տեղի հեռուստատեսությունը:  Ահաբեկիչներից մեկը Հելմենդ գավառից էր:Այս գործողությունների  մյուս մանրամասների մասին չի տեղեկացվում:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply