Հայաստանյան հեռուստաալիքները չեն գործի մինչև ժամը 17:00. պրոֆիլակտիկա է

Օրվա լուր | | July 21, 2009 15:29

tvtower_5Այսօր մինչև ժամը 17:00 հայաստանյան հեռուսաալիքները հաղորդում չեն հեռարձակելու· «Նորք» հեռուսաաշտարակում ամենամսյա պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

«Սովորաբար պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացվում են երկուշաբթի օրերին,-ասում է հեռուստաաշտարակի տնօրենի օգնական Նարինե Աղաջանյանը,- բայց քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, այն իրականացվում է այսօր»:

Հեռուստահաղորդումների բացակայությունն անհանգստություն է առաջացրել բազմաթիվ հեռուստադիտողների մոտ, հատկապես որ էկրաններին գրված չի եղել «պրոֆիլակտիկա», ինչպես սովորաբար արվում է: Ոմանք անգամ կարծել են, թե ալեհավաքների կամ հեռուստացույցի անսարքության խնդիր է:

Աղաջանյանն ասում է, որ այսօրվա պրոֆիլակտիկ աշխատանքների մասին նախապես տեղեկություն են տարածել «Եթեր» թերթում: Իսկ թե ինչու չի նշվել հեռուստաէկրաններին, որ պրոֆիլակտիկա է ընթանում, Աղաջանյանն ասում է. «դա հեռուստաալիքների խնդիրն է»:

«Շանթ» հեռուստաալիքից տեղեկացրին, որ սա մշտապես կատարվող պրոֆիլակտիկա է, ու անհանգստանալու  կարիք չկա:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply