Երևան կժամանի Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայ նախագահը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 10, 2010 12:56
Սպասվում է, որ վաղը Երևան կժամանի Թհեքվանդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Աթանասուս Պրագալոսը: Այդ մասին «Անկախ»-ին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Նա ծանոթանալու է մեր երկրում այդ մարզաձևի դրվածքին, պայմանմաներին: Նախատեսվում է հաջորդ տարի եվրոպական խոշորամասշտաբ ստուգատեսներից մեկն անցկացնել մեր երկրում: Իսկ Հայաստանի առաջատար թհեքվանդոյիստներից չորսը նախապատրաստվում են ուժերը չափել նոյեմբերի 24-30-ը Փարիզում կայանալիք A կարգի միջազգային մրցաշարին: Մրցավայր կուղևորվեն մինչև 21 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ), Վահան Հարությունյանը (58 կգ), Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ), Արամ Սահակյանը (+80 կգ): Մեր մարզիկներից սպասելիքները մեծ են: Ի դեպ, նրանցից այդ ստուգատեսին մասնակցելու հարցում աջակցել է ԵԿՄ վարչությունը, որի նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը Հայաստանի թհեքվանդայի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Հավելռնք, որ Հայաստանի «Տիգրան Մեծ» և «Արմար» թհեքվանդոյի ակումների մարզիկները կմասնակցեն նոյեմբերի 30-ին Իրանում մեկնարկելիք միջազգային մրցաշարին:






Facebook
Tweet This
Email This Post
