Ճապոնիայի կառավարությունը հաստատել է խորհրդարանի ազատ արձակման որոշումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2009 14:59
Ճապոնիայի կառավարությունն առաջիկա ընտրությունների նախաշեմին հաստատել է երկրի խորհրդարանի ստորին պալատի ազատ արձակման որոշումը: Վարչապետ Տարո Ասոյի կողմից պատրաստված փաստաթուղթը կաբինետը ստորագրել է հուլիսի 21-ին, այդ թվում մինչ այդ որոշման ընդունմանը հակազդող ֆինանսների և գյուղատնտեսության նախարարները:
Նոր ընտրությունները Ճապոնիայում կկայանան օգոստոսի 30-ին:
Երկրի վարչապետն ազատ արձակման և նոր ընտրությունների նշանակման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իր գլխավորած կուսակացությունը պարտություն է կրել մայրաքաղաք Տոկիոյում:
Երկրի ընդդիմությունը դժգոհություն է հայտնել որոշման ընդունման առնչությամբ և ի պատասխան դրա` այլ ընդդիմադիրների հետ միասին հանդես է եկել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որը, սակայն, մեժվել է խորհրդարանում:
Տոկիոյում անցկացվող քաղաքային խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքներն էլ պատճառ են դարձել վարչապետի որոշման, համարվում են երկրում քաղաքական ուժերի փոխդասավորության ցուցիչը: Վարչապետի գլխավորած կուսակցությունը երկար տարիներ խորհրդարանական մեծամասնություն է կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
