2010թ. ինն ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը նվազել է 12,8 տոկոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 12:28

2010 թ. ինն ամիսներին Հայաստան ժամանածների թվաքանակը 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ նվազել է 3,4, իսկ ՀՀ-ից մեկնողներինը` 12,8 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի վիճակագրական ծառայությունից, Հայաստանից 2009 թ. մեկնել է 9472 մարդ, 2010 թ-ին` 8255, անցած տարի հանրապետություն է ժամանել 5966 անձ, այս տարի` 5763 անձ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն` 2010 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի սահմանային անցման կետով իրականացվող արտաքին ուղեւորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 2 մլն 579 հազ. 800, ինչը 2009 թ-ի համեմատ ավելացել է 423 հազ. 600-ով կամ 19,6 տոկոսով: Ուղեւորափոխադրումների հաշվեկշիռը 2010 թ. նույն ամիսներին 64 հազ. 900 է` 38,7 տոկոսով ավելի` 2009 թ. ինն ամիսներին արձանագրված ցուցանիշից:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply