Գազի սպառման ծավալը ՀՀ-ում այս տարի կրճատվել է 13,3 տոկոսով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2010 12:01

Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2010 թվականի ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 17,8 տոկոսով` կազմելով 987.8 մլն խմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, նշված ժամանակահատվածում իրացվել է 988.0 մլն խմ, այդ թվում` հանրապետության պահեստավորված բնական գազի որոշակի քանակ: Ներքին պաշարների հաշվին իրացված գազի ծավալը զուգահեռաբար վերականգնվել է:

2009թ. հունվար-սեպտեմբերի համեմատ այս տարվա ինն ամիսներին 15,3 տոկոսով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները` կազմելով 339.4 մլն խմ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խմ, ինչը 51,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները` կազմելով 188.6 մլն խմ, ինչը 4,7 տոկոսով ավելի է 2009թ. ցուցանիշից: 2,8 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները` կազմելով 230.9 մլն խմ, 3,4 տոկոսով` այլ սպառողների կողմից իրացվածը, որը շուրջ 126.0 մլն խմ է:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply