Այրվել է 3950 հակ անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2010 11:54

Երեկ ժամը 11.38-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի փողոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,այնուհետև օգնության է մեկնել ևս մեկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.38-ին: Նախնական տվյալներով այրվել  է Գ.Չանդոյանին պատկանող  3800 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 13.24-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի  մարզի  Գեղարոտ գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը  մարվել է ժամը 14.45-ին:   Ն.Մկրտչյանի գոմի հարակից տարածքում այրվել է 150 հակ անասնակեր:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply