Փոխհրաձգություններ Հորդանանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2010 11:27

Հորդանանում անցնում են խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին չեն մասնակցել իսլամիստները, դա է պատճառը, որ բազմաթիվ ընտրողների կարծիքով` այն կրում է ձևական բնույթ:Այդուհանդերձ կրքերը շիկանում են: Ամանից 120 կմ հարավ գտնվող Կարակ գյուղի իրադարձությունը տեղի  մամուլը որակել է իբրև «նախընտրական վեճ»: Մրցակցող քաղաքական կուսակցությունների ակտիվիստները ընտրատեղամասի մոտ փոխհրաձգություն են կազմակերպել. 1 մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են: Հորդանանի ընտրական հանձնաժողովի նախագահ Սամիհ Մայաթահը տեղեկացրել է, որ  ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը: Ըստ որում`Ամանում քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների միայն` 30 տոկոսը, իսկ մայրաքաղաքից հեռու գտնվող բեդվինների գյուղերում`80 տոկոսը:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply