Վստահ սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2010 11:29

Փարիզում մեկնարկած «Մաստերս» շարքի մրցաշարը հաղթանակով սկսեց Դավիթ Նալբանդյանը: Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցը առավելության հասաց 24- ամյա իսպանացի Մարսել Գրանսոլեսի նկատմամբ` 6:3,  6:1 հաշիվներով: Իսպանացի մարզիկը պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է  45-րդ հորիզոնականը: 28-ամյա Նալբանդյանն այդ ցուցակում 25-րդն է:Ուշագրավն այն է, որ այս երկու թենիսիստները միմյանց հետ երեք մրցամարտ են անցկացրել և Նալբանդյանը բոլորն էլ գրանցել է իր օգտին: Հաջորդ խաղում Դավիթն ուժերը կչափի շոտլանդացի Էնդի Մյուրեյի հետ, ով առաջին փուլում ազատ էր հանդիպում անցկացնելու հոգսից:

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply