Սուխումիի հիվանդանոցում հրդեհից կան մարդկային զոհեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 11:09
3 մարդ է զոհվել Սուխումիի կլինիկական հիվանդանոցում բռնկված հրդեհից:Նախօրեին կրակը տարածվել է ուրոլոգիական բաժանմունքում: Հրդեհը մարելու համար գործի են անցել քաղաքի բոլոր հրշեջները: 1 ժամ անց հաջողվել է կրակը մարել: Շմոլ գազից խեղդվել են հիվանդը, նրան խնամող կինը և բուժքույրը: Մյուսները ժամանակավորապես տարհանվել են: Հրդեհի հանգամանքները հետազոտվում են: Հարուցվել է քրեական գործ:






Facebook
Tweet This
Email This Post
