Մեդվեդևը ժամանեց Սեուլ` Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը քննարկելու և քսանյակ խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2010 10:59
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի ժամանեց Սեուլ: Հյուսիսային Կորեա երկօրյա պաշտոնական այցից հետո ռուսական պետության ղեկավարը կմասնակցի Սեուլում նոյեմբերի 11-12-ը կայանալիք քսանյակ խմբի գագաթնաժողովին: Այցի շրջանակներում` նա ծաղկեպսակ է դրել Ազգային գերեզմանոցում հուղարկավորված հանուն հայրենիքի զոհված մարտիկների հուշարձանին: Նա անցել է պատվո պահակախմբի միջով և քարե հատակին դրել է ռուսական եռագույն ժապավենով փաթաթված սպիտակ քրիզանթեմների ծաղկեպսակը: Այդուհետ Մեդվեդևը իր մակագրությունն է թողել հուշամատյանում:






Facebook
Tweet This
Email This Post
