Քննարկել են ԼՂՀ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրները

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2010 10:39

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրների քննարկմանը:

ԼՂՀ  ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական եւ պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆեցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաեւ կարեւորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply