Արսինե Խանջյանն ամուսնուն` Ատոմ Էգոյանին պարբերաբար հեռախոսով ծանոթացրել է «Ոսկե ծիրան»-ի զարգացումներին

Օրվա լուր | | July 21, 2009 15:21

Արսինե ԽանջյանՈսկե ծիրան» 6-րդ միջազգային կիոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը խաղարկային մրցույթում ներկայացված 12 ֆիլմերը համեմատեց համաշխարհային կինոյի ծանր, դրամատիզմով հարուստ ու լուրջ ասելիք ունեցող ֆիլմերի հետ:

« «Աշուն» ու «Մյուս ափը» ֆիլմերն իրենց ասելիքով ու բովանդակությամբ գրեթե համերաշխ ֆիլմեր էին, բայց «Մյուս ափը» մի քիչ ավելի ուժեղ էր»-այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց նա:

Դերասանուհու համար փառատոնի ամենատպավորիչ ֆիլմերից էր նաև ինդոնեզացի Էդվինի «Կույր խոզը, որն ուզում է թռչել» ֆիլմը: Ասում է, որ դիտելուց հետո ուզում էր Ինդոնեզիայի պատմությանը վայրկյան առաջ ծանոթանալ ու հարցնում էր ինքն իրեն, թե ինչ է պատահել, որ մինչ ֆիլմը նայելը տեղյակ չի եղել այդ երկրի պատմությանը:

Արսինեն ասում է, որ ողջ փառատոնի ընթացքում հեռախոսի միջոցով ամուսնուն` Ատոմ Էգոյանին տեղյակ է պահել հայաստանյան անցուդարձին: Էգոյանը «Ոսկե ծիրանին» չէր եկել, քանի որ պատրաստվում է նոր նկարահանած «Քլոյա» ֆիլմը սեպտեմբերին ներկայացնել Տորոնտոյի կինոփառատոնին:

«Քլոյա»-ում Արսինեն չի խաղացել և չկա նոր ֆիլմ, որի մեջ առաջիկայում խաղալու է, փոխարենը  պատրաստվում է իռլանդացի գրող Բրայան Մաքվերայի «Պիկասսոյի կանայք» թատերական ներկայացման մեջ հանդես գալ նկարչի 8 կանանցից մեկի դերում: Նա նաև այս ներկայացման պրոդյուսերն է:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply