Անցկացվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ոկրաինայի ու Կիեւվի հայ համայնքների ներկայացուցիչների միջեւ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 21:09

Նոյեմբերի 8-ին անցկացվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ուկրաինայի հայ համայնքի միջեւ:

ՀՀ սփյուռքի նախարարությունից մասնակցում էր նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Ստեփան Պետրոսյանը, Վարդան Մարաշլյանը, վարչության պետեր եւ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ:

Կիեւի հայ համայնքից մասնակցում էր Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ, Կիեւի հայ համայնքի նախագահ Տիգրան Ղարագյոզյանը, Ուկրաինայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մուշեղ Կարապետյանը, համայնքի զանազան մշակութային, կրթական եւ հոգեւոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հր. Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Ներկայումս Ուկրաինայում ապրում է մոտ 400 հազար հայ: «Ուկրաինայի հայերի միությունը հզոր կառույց է եւ պետք է հայկական համայնք եւ զանազան համահայկական կառույցներ բերի այն հայ երիտասարդներին, որոնք ընդգրկված չեն եւ չեն զբաղվում հայկական հարցերով», – նշեց տիկին Հակոբյանը` հավելելով, որ նախարարության ծրագրերը հիմնականում ուղղված են հենց երիտասարդությանը: «Արի տուն» ծրագրով այս 2 տարիների ընթացքում Ուկրաինայից Հայաստան են ժամանել 45 պատանի եւ երիտասարդ: Ծրագրի մասնակիցները, հետ վերադառնալով, պետք է ավելի ակտիվ լինեն եւ ըստ ամենայնի ներկայացնեն Հայաստանում անցկացրած ժամանակը: Այդ դեպքում ավելի մեծ թվով պատանիներ եւ աղջիկներ կցանկանան այցելել Հայրենիք: Իսկ հայանալու եւ Հայաստանի հետ կապվելու ամենաիրական ձեւը Հայրենիք այցելելն է», – ընդգծեց նախարար Հակոբյանը:

Նշվեց, որ Սփյուռքի կրթօջախների եւ լրատվամիջոցների համահայկական մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի են արժանացել 3 դպրոց եւ 1 լրատվամիջոց:

ՀՀ սփյուռքի նախարարն իր գոհունակությունը հայտնեց համայնքի ներկայացուցիչներին` ամենազանազան համահայկական ծրագրերին ակտիվ մասնակցելու համար:

Շնորհակալություն հայտնելով տեսակոնֆերանս անցկացնելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու նախարարության նման նախաձեռնության համար` Միության նախագահը ներկայացրեց համայնքի խնդիրները: Նշվեց, որ լեզվական խնդիրը ամենաարդիականն է, հայկական ընտանիքներում հայերենը համարյա չի օգտագործվում եւ արագ մոռացվում է:

Առաջարկություն եղավ համակարգչային հայերեն սովորելու նոր ծրագիրը` Վիրտուալ քոլեջը, հնարավորինս լայնորեն ներկայացնել համայնքում եւ ներգրավել երիտասարդներին` այս ծրագրով հայերեն սովորելու համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ համատեղ ուժերով գրի առնել Ուկրաինայի հայերի պատմությունը եւ նկարահանել ֆիլմ նրանց մասին:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply