ՀՀ Հանրային խորհրդի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 21:02

1.Կրթություն. դասագրքերին, հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների նշանակման եւ ազատման կարգին առնչվող խնդիրներ: Աշխատանքային խմբերի ընթացիկ գործունեությունը:
Զեկուցող` Էդ. Ղազարյան
2. Ազգային համագործակցության ցանցի վերաբերյալ:
Զեկուցող` Արշ. Սադոյան
3. ՙՀասարակական կազմակերպությունների մասին ՚ օրենքում փոփոխություններ:
Զեկուցող` Հ. Հովհաննիսյան
4. Երեւանում գորգարվեստի թանգարանի հիմնում:
Զեկուցող` Ռ. Սաֆրաստյան
5. Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցում:
Զեկուցող` Ռ. Սաֆրաստյան
6. Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնում. Մայր աթոռ Ս. Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման եւ վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցեր:
Զեկուցող` Գ.Մանասյան
7. Սեփականաշնորհված մշակութային օջախների ներկա վիճակը. ՙՀայֆիլմ՚ կինոստուդիա, Երեւանի պետկրկես: Երեւանի եւ մարզերի կինոթատրոնների մասնագիտական գործունեության փոփոխություններ, ոչ նպատակային օգտագործում, հանրային շահերից բխող խնդիրներ:
Զեկուցող` Գ Մանասյան
8. Հայաստանի հելիոֆիկացիան եւ հելիոտեխնիկական արդյունաբերության զարգացումը:
Զեկուցող` Վ. Համազասպյան
9. Փաստաբանական ծառայությանն առնչվող օրենսդրական հիմնախնդիրներ:
Զեկուցող` Գ.Բադիրյան
10. ՙՀանրային ծառայությունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխությունների հարց:
Զեկուցող` Գ.Բադիրյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀԽ-ի Առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը “Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը /Դ.Դումանյան/;
2. Երևան քաղաքում տիրող բնապահպանական իրավիճակը /սանիտարա-հիգիենիկ, քաղաքաշինական և կառուցապատման հարցեր/ /Կ.Դանիելյան, Յու.Ջավադյան/;
3. Ընթացիկ տարվա գյուղմթերումների մասին /Վ.Մովսիսյան/;
4. Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում բողոքների ընթացքի հետ կապված հարցեր /Կ.Ղազարյան/;
5. Հայաստանում <<Սոցիալական տներ>> կառուցելու գաղափարի հետ կապված հարցը /Վ.Սաֆարյան/;
6. ՀԽ-ի կարծիքը ՀՀ 2011 թվականի Պետական բյուջեի մասին /Վ.Սաֆարյան/;
7. Գենդերային փորձաքննության ծրագրի մշակման հարցը /Ե.Վարդանյան/;

ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Նիստը տեղի կունենա 2010թ. նոյեմբերի 10ին, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի առաջին հարկի սրահում: Սկիզբը` ժամը 15:00-ին:

ՀԽ լրատվություն

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply