Հասմիկ Ղազարյան. Սփյուռքում աննկարագրելի արագությամբ ուծացում է գնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 20:52

«Հայոց լեզվի պահպանման ընդհանուր վիճակը շատ ցավալի է: Անցյալ տարի Կիեւում գործում էր չորս հայկական դպրոց, այս տարի մնացել է միայն երկուսը: Սփյուռքում աննկարագրելի արագությամբ ուծացում է գնում»,- այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ասաց Կիեւի հայկական համայնքի ներկայացուցիչ, Համահայկական կրթական 4-րդ համաժողովի մասնակից Հասմիկ Ղազարյանը:

Նա նաեւ անդրադարձավ այն հիմնախնդրին, որ կան երիտասարդներ, ովքեր թեկուզ խոսում են հայերեն, բայց չեն տիրապետում գրին:

«Մեզ պետք է կազմակերպել նրանց համար լեզվի արագացված դասընթացներ: Մենք կարիք ունենք համապատասխան դասագրքերի եւ հատուկ մեթոդիկա մշակելու, ինչում մեզ կարող է օգնել միայն Հայաստանը»- ասաց Հասմիկ Ղազարյանը` հավելելով, որ այդ տեսակ երիտասարդների թիվը, որոնք արդեն դիմել են դասընթացներ կազմակերպելու խնդրանքով, անցնում է 100-ից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ հիմնախդիրը լուծելու նպատակով նա կդիմի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` հատուկ մեթոդիկա մշակելու եւ մասնագետներ տրամադրելու համար, որոնք Սփյուռքում հայերենի արագացված դասընթացներ կվարեն:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply