«Տաթեւի թեւերն» անցել են աշխատանքի ձմեռային ռեժիմի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 20:45

Աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղու` «Տաթեւի թեւերի»` ձմեռային ռեժիմին անցնելու շուրջ աշխատանքներն ավարտվել են, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամից (ՀԱՄՀ): Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, անցումն այլ ռեժիմի կատարվելու է տարին երկու անգամ` ձմռանը եւ ամռանը, շվեդա-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանն այն մասին, որ ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ եւ’ շաբաթ, եւ’ կիրակի օրերը «Տաթեւի թեւերի» աշխատանքը չի դադարել:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply