Սեւանում ծնողներին դաժանաբար սպանած երիտասարդը Եհովայի վկա է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2010 20:22

Այսօր` նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի եւ քննչական բաժնի աշխատակիցերը գտնվում են Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքում, որտեղ նոյեմբերի 8-ին կրկնակի սպանություն էր կատարվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նշած շենքի 3-րդ հարկում, 10-րդ բնակարանում աղմուկի, հայհոյանքի եւ վիճաբանության ձայներ են լսվում:

Այդ ահազանգի հիման վրա ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները 2-3 րոպեում հասել են դեպքի վայր եւ նկատել են, որ շենքի մուտքից ինչ-որ մեկը շնչակտուր դուրս է փախել: Ոստիկանները ձերբակալել են փախչող երիտասարդին, ապա բարձրացել նշված բնակարան:

Նրանք բնակարանում հայտնաբերել են ամուսինների դիակները` դաժանաբար խոշտանգված: Ամուսինը եղել է 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանը, իսկ կինը` 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանը:

Պարզվել է, որ շենքից դուրս փախչող երիտասարդը` 23-ամյա Արման Խաչիկի Թորոսյանը, նրանց որդին է, ով էլ հենց խոշտանգելով սպանել է ծնողներին:

Ինչպես Սեւան քաղաքից, դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց Գագիկ Շամշյանը, շենքի բնակիչները հայտնել են, որ ծնողներին սպանող երիտասարդը հայտնի է որպես «Եհովայի վկա» եւ մշտապես վեճեր է ունեցել ծնողների հետ: Նա իր այդ վարքը պատճառաբանել է նրանով, որ կատարում է Եհովա աստծո պատվիրանը:

Հանցագործության վայրում հայտնաբերվել է փոքր, 3 կգ-անոց գազի բալոն` արյան հետքերով: Հավանաբար տղան նաեւ գազի բալոնով է հարվածել ծնողներին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով:

Մեր տեղեկություններով՝ մարդասպան երիտասարդին նշանակել են նաեւ հոգեբուժական փորձաքննություն:

NEWS.am

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply