Ն.Փաշինյանի անվամբ հրապարակվել է հերթական կեղծ տեղեկատվությունն այն մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2010 19:57

«Հայկական ժամանակ» օրաթերթի ս.թ. նոյեմբերի 9-ի համարում դատապարտյալ Ն.Փաշինյանի անվամբ հրապարակվել է հերթական կեղծ տեղեկատվությունն այն մասին, որ իբր ս.թ. սեպտեմբերի 17-ին իր նկատմամբ այլ դատապարտյալի կողմից բռնություններ են գործադրվել, որի արդյունքում իր մարմնի վրա առաջացած տեսանելի հետքերը չբացահայտելու նկատառումով արգելվել է իր հանդիպումը փաստաբանի կամ հասարակական դիտորդների հետ:
«Փաստի» մասին մեծ ուշացումով հրապարակայնորեն հայտնելն էլ պայմանավորված է իբր այն հանգամանքով, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը առաջարկել է հաշտվել և ընթացք չտալ միջադեպին, որպիսի նախաձեռնությունն իր կողմից ընդունվել է: Սակայն, քանի որ օրեր անց, սեպտեմբերի 28-ին նշված միջադեպի առնչությամբ իրեն կարգապահական պատասխանատվության են ենթարկել, իբր դրժելով ձեռք բերված պայմանավորվածությունը, ապա վերջինս իրեն ևս բարոյական իրավունք է վերապահում բարձրաձայնելու միջադեպի մասին:
Նախ, նկատենք, որ դատապարտյալի պահանջով, իրոք, վերջինս անցել է բուժզննություն, որի արդյունքներով կազմված արձանագրությունում, սակայն հստակ նշվել է որևէ մարմնական վնասվածքի բացակայության մասին:
Այնուհետև, դատապարտյալի հետ սեպտեմբերի 18-ին կամ 19-ին հանդիպումներ չեն կայացել այն պարզ պատճառով, որ դրանք եղել են շաբաթ և կիրակի օրեր: Առաջին իսկ աշխատանքային օրերին այդ հանդիպումները կայացել են:
Բացի այդ, դատապարտյալը փաստացի հնարավորություն է ունեցել բողոքարկելու իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը դեռևս սեպտեմբերի 28-ին, ինչը հնարավորություն կտար բացահայտելու միջադեպի հանգամանքները և ամիսներ անց չտարվելու շահարկումներով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի
պետ Արսեն Բաբայան

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply