7.5 տարվա ազատազրկում` Պերուի նախկին նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2009 14:17

Ալբերտո ՖուջիմորիՊերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին, երկրի Բարձրագույն դատարանի որոշմամբ, դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով: Ֆուջիմորին (71 տարեկան) մեղադրվում էր երկրի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսին անօրինական կերպով 15 մլն դոլար տրամադրելու համար: Նախկին նախագահն ընդունել է մեղադրանքը, սակայն մերժել է դատարանի` իրեն հասցեագրած «ոճրագործության» պիտակաավորումը` պատճառաբանելով, որ գումարը հատկացրել է իր դեմ ծրագրվող իշխանափոխությունը կանխելու համար: Ալբերտո Ֆուջիմորին հետագայում վերադարձրել է 15 մլն դոլարը պետության գանձարան, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այդ գումարի հայթայթման աղբյուրը:

Ֆուջիմորին ղեկավարել է Պերուն 1990-2000 թթ.: Կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարումների և բազմաթիվ սպանությունների վերաբերյալ նրան հասցեագրված մեղադրանքների պատճառով փախուստի է դիմել երկրից և քաղաքական ապաստան խնդրել Ճապոնիայի իշխանություններից, որոնք բավարարել են դիմումը: 2007 թ. Չիլիի իշխանությունները ձերբակալեցին նրան և հանձնեցին Պերուին:

Ֆուխիմորին նախկինում արդեն երկու անգամ դատապարտվել է ազատազրկման: Առաջին անգամ վեց տարով` Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Մոնտեսինոսի կնոջն ապօրինաբար խուզարկելու հրաման տալու, իսկ երկրորդ անգամ 25 տարով` գաղտնի «մահվան էսկադրոններ» ստեղծելու համար, որոնք 1990-ականներին 25 հոգու կյանք են խլել:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply