Սինոփսիսը` ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար մրցանակաբաշխության եզրափակչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 17:18

Վաղը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Սինոփսիս Արմենիայի շքասրահում տեղի կունենա ԱՄՆ Դեսպան Մարի Լ. Յովանովիչի կողմից Սինոփսիս Արմանիային ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության հատուկ պատվո մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, Կառավարության, կրթության եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Սինոփսիս Արմենիա ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերություններից մեկը: Այս 12 ամերիկյան ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից:

Կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է բիզնես լիդերներին, որոնք որպես գերազանց կորպորատիվ քաղաքացիներ ԱՄՆ սահմաններից դուրս ունեն զգալի դերակատարություն:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply