Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ում ընտրություններն 100 անգամ ավելի ժողովրդավարական են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 9, 2010 17:10
Հայաստանում հասունացել է բանակի գծով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման եւ կարգապահական կանոնադրության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժղովի նախագահ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել արատավոր շատ երեւույթներից Հայաստանի ԶՈւ-ում եւ հրաժարվել խորհրդային տարիներից եկող ավանդույթներից:
Անդրադառնալով զորակոչի հետ կապված խնդիրներին՝ Հրայր Կարապետյանն ասել է, որ զինակոչիկների պակասի խնդիրը լուծվում է պայմանագրային ծառայողների միջոցով: Հանձնաժողովի նախագահը հերքել է այն լուրերը, թե, իբր, զինակոչիկների պակասի պատճառով ծառայության ժամկետը բանակում դառնալու է 3 տարի, ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:
«Անկախ բոլոր խնդիրներից, մեր բանակը շարունակում է մնալ ամենամարտունակը տարածաշրջանում եւ լավ վիճակում է գտնվում»,-ասել է Կարապետյանը: Մեկնաբանելով ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սպանվածների դիակների փոխանակման փաստը՝ պատգամավորն ասել է, որ դրանով ադրբեջանական ղեկավարությունն անուղղակիորեն ճանաչեց Արցախի Հանրապետության իշխանություններին: Գնահատելով Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ Կարապետյանն ասել է, որ ԼՂՀ-ում ընտրություններն 100 անգամ ավելի ժողովրդավարական են ու ազատ






Facebook
Tweet This
Email This Post
