Գյուլը Լոնդոնում.նոր աշխարհակարգի նրա առաջարկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 9, 2010 16:28
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեքշաբթի պարգևատրվեց Միացյալ Թագավորության միջազգային հարաբերությունների հեղինակավոր ինստիտուտի պատվավոր մրցանակով` տարածաշրջանում կայունության ջանքերի և Թուրքիայի քաղաքական ներքին համակարգի արդիականացման համար: Ինստիտուտի անդամները Գյուլին համարել են 2009 թվականի քաղաքական գործիչ: Ելույթ ունենալով ԲԻ ԲԻ ՍԻ-ի հեռուստաեթերով `Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Եվրամիության որոշ երկրներ Թուրքիայի` Եվրամիության սերտաճման ճանապարհին դնում են անարդարացի և արհեստական արգելքներ: Նա հավելել է, որ Թուրքիան կհասնի իր նպատակին և կիրագործի բոլոր անհրաժեշտ պահանջները: «Եվրոպայի և Թուրքիայի միջազգային համակարգերը 21-րդ դարի առաջին քառորդում» վերնագրի ներքո ելույթում Գյուլը առաջարկել է «սառը պատերազմի» ժամանակաշրջանը փոխարինել նորմալ համակարգով, որը արդյունավետ կառավարի միջազգային հարաբերությունները: Ընթացիկ իրավիճակը նա որոկել է իբրև եռաչափ հավասարակշռություն, ուր պետք է ձեռք բերվի օրինաչափություն քաղաքական , տնտեսական, սոցիալ- հումանիտար հարթությունների վրա: Գյուլը հայտարարել է, որ նոր կարգը պետք էլ ինի բազմազգ, բազմաչափ և ոչ միասեռ: Իր ելույթում Գյուլը նաև հայտարարել է, որ Թուրքիան իր ներդրումն ունի հատկապես այդ սկզբունքերով նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում: Լոնդոնում Գյուլը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Վերջինս Եվրամիությանը Թուրքիայի սերտաճման համոզված կողմնակիցներից է: Թուրքիա կատարած իր այցի ընթացքում նա խոստացել է պայքարել Եվրամիություն Թուրքիայի մուտքի համար:






Facebook
Tweet This
Email This Post
