Թայվանում կինը ամուսնացել է ինքն իր հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 9, 2010 15:04
Թայվանում կանայք սկսել են ավելի ուշ ամուսնանալ: 29-ամյա Չեն Վեյը ամուսնացել է ինքն իր հետ: Չեն Վեյը օգտվում է իր անգլիական մականունից` Only, որը թարգմանաբար նշանակում է եզակի: հանդիսության ժամանակ Չենը կրել է իր նշանադրության մատանին և հարսանեկան տորթով հյուրասիրել է ներկա հյուրերին: Չենը կազմակերպել է հարսանեկան այս արարողությունը` ի նշան բողոքի `Թայվանում կանանց վրա ամուսնության ճնշում բանացնելու: Եթե ես ամուսնանամ ինքս ինձ հետ` դա նշանակում է, որ ես խոստանում եմ սիրել միայն ինքս ինձ: Ինչպես արևմտյան երկրներում`թայվանցի կանայք մինչ ամուսնանալը կամենում են կրթություն ստանալ և լավ աշխատանք ունենալ: Չնայած այս իրողությանը` փեսացուները և նրանց ծնողները նախկինի պես այն կարծիքն են կիսում, որ կրթությունը և աշխատանքը կնոջ համար այնքան կարևոր չեն, որքան` ընտանիքը և երեխաները: Չեն Վեյը որոշել է դիմակայել այս մտայնությանը, հաստատելով, որ արարողությունը հարսանեկան նվերներ ստանալու համար է: Այնուամենայնիվ, աշխարհում բազմաթիվ կանայք աջակցել են Չեն Վեյի բողոքը: Ի դեպ, Թայվանի կառավարությունը մտահոգված է ցածր ծնելիությամբ և ամուսնությանը ուղղորդված քարոզչություն է իրականացնում:






Facebook
Tweet This
Email This Post
