ԱՄՆ-ն մտահոգված է Երուսաղեմում նոր շինարարության առնչությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2010 14:25

Միացյալ Նահանգները խորին ափսոսանք է հայտնել, քանի որ Իսրայելը մտադիր է բնակելի  ևս 1300 միավոր կառուցել Երուսաղեմում: Այդ մասին երեքշաբթի` նոյեմբերի 9-ին, տեղեկացրել է «Իսրայելի ձայն» ռադիոկայանը: Վաշինգտոնում պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «նոր բնակարանների շինարարությունը զգայուն շրջաններում չի նպաստում պաղեստինա- իսրայելական բանակցությունների վերսկսմանը, ինչին  ջանադիր փորձում են հասնել  ԱՄՆ-ի իշխանությունները: Մամուլի քարտուղար Ֆիլի Քրոուլին նշել է, որ Երուսաղեմում  շինարարության հարցը կդառնա պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման թեմա: Երուսաղեմի բարձրաստիճան աղբյուրը ի պատասխան Վաշինգտոնի արձագանքի` հայտարարել է, որ հարկ է չմոռանալ , որ խոսքը Իսրայելի մայրաքաղաքի մասին է, որը անբաժան է  պետության մյուս տարածքներից:« Երուսաղեմը բանակցությունների թեմա չէ և  ոչ էլ հավասարեցման մաս չէ.Ռամոտ և Հար Հոման հրեական շրջաններ են»,- հավաստել է նա:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply