Հոբելյանը կնշվի շուքով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 9, 2010 14:25
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ նոյեմբերի 11-14-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ և Բալթիկայի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների համաժողով: Համաժողովի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 12-ին ժամը 9-ին «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Ներկաներին կողջունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծրագրում նախատեսված են «Լոնդոն 2012» ամառային և «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությանն առնչվող հարցերը: Իրենց երկրների ԱՕԿ- ների և տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեության մասին զեկուցումներով հանդես կգան օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները:Կլինեն նաև ելույթներ բարձրակարգ մարզիկների բժշկական վերահսկողության, ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի և այլ հարցերի մասին: Նոյեմբերի 13-ին, պատվավոր հյուրերը կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, նրանց կհյուրընկալի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ երեկոյան կմասնակցեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայանալիք ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:






Facebook
Tweet This
Email This Post
