ՄԱԿ_ը մտահոգված է. Հյուսիսային Կորեան կիսում է միջուկային գաղտնիքները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 9, 2010 14:05
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջիկայում նախատեսում է քննարկել հաշվետվությունը, որը հաստատում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային տեխնոլոգիաներ է վաճառում Սիրիային, Իրանին, Մյանմային: Հաշվետվությունը կազմել է փորձագետների խումբը, որը ստեղծվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների լեգիտիմությունը ստուգելու նպատակով:Հաշվետվությունը ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսին, սակայն դրա քննարկումը հետաձգվել է` Չինաստանի պնդմամբ: Միևնույն ժամանակ պաշտոնական Փհենյանը «ֆարս» է համարել Սեուլում կայանալիք` մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում` Հարավային Կորեայի ձեռնարկելի անվտանգության միջոցները` Հյուսիսային Կորեայի սպառնալիքների համապատկերում:






Facebook
Tweet This
Email This Post
