Պատին փակցված “Չ`ԾԽԵԼ” ցուցանակը անցել է թոշակի ու բարոյապես մաշվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 14:02

Երևանի պետական մանկավարժական համալսարանում 5 րոպեանոց դասամիջոցների ընթացքում ուսանողները երբեմն չեն հասցնում նախաճաշել կամ ինչ-որ բան ուտել և ճիշտ ժամանակին հասնել դասերին: Պատճառն այն է, որ ներքնահարկում տիրող “մառախուղն” աչքներն արցունքոտում է և սրտխառնոց առաջացնում: “Շատ լավ” բուֆետում իհարկե կան որոշ ուտելիքներ, բայց ներս մտնելն ուղղակի տհաճ է: Պատին փակցված “Չ`ԾԽԵԼ” ցուցանակն անցել է թոշակի ու բարոյապես մաշվել:

ՈՒսանողուհիները երբեմն այնպես արագ են անցնում այդ կողմով, որ վթարի են ենթարկվում` բախվելով ուրիշ աղջիկների. չէ՞ որ ոչ ոքի համար հաճելի չեն “ծխախոտի օծանելիքով” աղջիկները: Դասախոսների նախատինքներն անգամ չեն կարող փոխել իրավիճակը:

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` “Ծխելը վնասակար է առողջությանը”, իսկ ինչքանով է այն ընդունվում և որպես խորհուրդ գնահատվում` դատեք ինքներդ: Յուրաքանչյուր անհատի կյանքի տևողությունը առանց այն էլ կարճ է: Աշխատենք, որ մեր մշտական նշանաբանը  ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՀՈԳԻՆ լինի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Դիտվել է 2970 անգամ:
Print Friendly

Leave a Reply