Հաճելի նորություն Հաղպատի երեխաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2010 13:46

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացվում է Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և <<Շեն>> ԲՀԿ-ի կողմից, 2010 թվականի նոյեմբերի 9-ին նշեց Լոռու մարզի Հաղպատ գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը` հնարավորություն ընձեռելով համայնքի 26 մանուկներին ստանալու նախադպրոցական կրթություն: Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, Ուորլդ Վիժն/ Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանը, Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ/ Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև գյուղի համայնքը:

Մանկապարտեզի երեք կից մասնաշենքերով միհարկանի շինությունը կառուցվել էր 1989 թվականին որպես նվեր Մոլդովայի կողմից Հաղպատի համայնքին: Ֆինանսավորման բացակայության պատճառով մանկապարտեզը 2003-ից դադարեցրել էր իր գործունեությունը: Շենքն իր կառուցումից հետո երբևէ չէր վերանորոգվել և ամբողջական վերանորոգման կարիք ուներ:

Սի Էյջ Էֆ-ը ամբողջությամբ վերանորոգեց մանկապարտեզի մեկ մասնաշենքը՝ ներառյալ ննջարանը, բաղնիք-զուգարանները և խաղասենյակը, ինչպես նաև իրականացրեց մասնակի վերանորոգում երկրորդ մասնաշենքում, որտեղ տեղավորված են բուժքրոջ սենյակը, խոհանոցը, լվացքատունն ու դահլիճը: Ուորլդ Վիժն/Հայաստանն իր հերթին մանկապարտեզն ապահովեց կահույքով և խոհանոցային սարքավորումներով, ինչպես նաև վերանորոգեց մանկապարտեզի խաղահրապարակը:

Համայնքի 26 գործազուրկ անդամներ ձեռք բերեցին կարճաժամկետ աշխատանք, ստեղծելով 1374 աշխատանքային օր զբաղվածություն, իսկ 3 անձինք մշտական աշխատանքի կանցնեն մանկապարտեզում` կազմակերպելու Հաղպատի երեխաների նախադպրոցական կրթությունն ապահով միջավայրում: Գյուղապետարանն արդեն նախատեսել է միջոցներ մանկապարտեզի տարեկան ծախսերն հոգալու համար:

“Ծրագիրն, որի ավարտն այսօր մենք նշում ենք, Լոռու մարզում առաջինն է գազա- և ջրամատակարման համակարգերի, սպորտդահլիճների, մանկապարտեզների վերանորոգման առաջնահերթ 50 այլ ծրագրերի շարքում, որոնք այս տարի ԱՄՆ ՄԶԳ- ն իրականացնելու է Հայաստանում իր գործընկերներ Սի էյջ էֆ-ի և <<Շեն>> ԲՀԿ-ի հետ միասին: Որախ եմ նաև հայտնել, որ Լոռիում մենք նաև վերականգնում ենք գազամատակարարման համակարգ Այրումի և ջրամատակարաման համակարգեր Արծնի և Լեռնանցք համայնքներում,>> իր բացման խոսքում նշեց Շերիլ Գրոսմանը:

Լոռու մարզում որպես ամերիկյան կառավարության ներդրումների մի մաս ՀՄԸ Հայաստանը վերականգնում է Սպիտակի ինքնահոս ջրանցքը, ինչպես նաև երրորդ կարգի ջրանցքներ մարզի երեք այլ համայնքներում:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply