Գերմանիայում նշում են Բեռլինյան պատի անկման 21-րդ տարեդարձը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2010 13:01

Գերմանիայում նշում են Բեռլինյան պատի անկման 21-րդ տարեդարձը: Պատը կանգնեցվել է 1961 թվականին և 28 տարիների ընթացքում դարձել է«սառը պատերազմի» և մայրցամաքի երկպառակման խորհրդանիշ` բաժանելով  Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Նախկինի համեմատությամբ` այս հանդիսությունը ավելի համեստ կընթանա: Այդուհանդերձ` մի շարք միջոցառումներ տեղի կունենան` ժամերգություններ, եվրոպական քաղաքականության հիմնախնդիրների շուրջ առաջին կոնգրեսը, որում հանդես կգա Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթը կբացի «1989 թվականի նոյեմբերի 9-ի հրապարակը»: Հրապարակում ժողովրդական տոնակատարություն կկազմակերպվի:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply