Մագնուս Կառլսենը հրաժարվում է պայքարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2010 13:16

Ներկայումս աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող նորվեգիացի շախմատիստ Մագնուս Կառլսենը հրաժարվել Է մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման  համար պայքարին: Ուշագրավն այն է, որ նա  պաշտոնապես  այս մասին տեղեկացրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը: Իր նամակում Կառլսենը նշել Է, որ աշխարհի չեմպիոնին որոշելու համակարգը շատ երկար Է, այն չի շահագրգռում, և շախմատի աշխարհի չեմպիոնը պետք Է իր տիտղոսը պաշտպանելու համար առանձնահատուկ կարգավիճակ չունենա, այլ պայքարի բոլոր հավակնորդների հետ միասին: Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդներից մեկն Էլ  գրոսմայստեր Լևոն Արոնյանն է:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply