Ամերիկացիները ջրից դուրս հանեցին «Կորսար» ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2010 12:36

Ամերիկացի փրկարարները և ջրասուզակները Միչիգան լճի հատակից դուրս են բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներում աղետի ենթարկված «Corsair» տիպի կործանիչը: Ինքնաթիռը ջրից դուրս բերելու համար գումար է հավաքել Ֆլորիդայի օդագնացության թանգարանը: Այժմ նրա աշխատակիցները կրկին հովանովորողներ են փնտրում. այս անգամ կործանիչը վերակառուցելու համար: Պատմաբանների խոսքով`ինքնաթիռի այդ մոդելը հազվագյուտ է և աշխարհում մնացել է մի քանի հատ: «Կորսարները» առաջին անգամ գործարկվել են 1943 թվականի փետրվարին Գուադալկանալ կղզու օդային տարածքներում, անձնակազմում ծովային հետևակայիններն էին:  Այս ինքնաթիռները մասնակցել են Սողոմոնյան կղզիների համար մարտերում, Ռաբաուլի շրջայցերում, Լեյթե նեղուցի  համար պայքարում, ֆիլիպինների ազատագրմանը, Օկինավա կղզու համար պայքարում: Այս ինքնաթիռի առաջին շարք թողարկումներում հաշվվում է 758 օրինակ, այնուհետև հերթագայել են ձևափոխված տարբերակները. գործընթացը ավարտվել է1 951 թվականին: Շահագործման է հանձնվել 12 500 ինքնաթիռ: Այս ինքնաթիռը երկարակյացության ռեկորդային օրինակ է և շահագործման է հանձնվել 11 տարիների ընթացքում, զինուժից այն հանել են 1970-ական թվականներին:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply