Պարտիան կարճ տևեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 9, 2010 12:39
Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան կարճատև էր: Կատարվեց 35 քայլ: Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ սև խաղաքարերով: Արոնյանն ունի 3 միավոր: 2,5-ական միավոր են վաստակել Մամեդիարովը, Կարյակինը, Գրիշչուկը, Նակամուրան, Վան Հոն:
Դիտվել է 762 անգամ:





Facebook
Tweet This