ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դատապարտել է «Կոմերսանտի» լրագրողի վրա դաժան հարձակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2010 11:34

ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի գազանային ծեծը և կոչ է անում ՌԴ իշխանություններին հարկադրել պատասխանելու այդ հանցագործության կատարածուներին:

Ինտերֆաքսի փոխանցմամբ`«Մամուլի ազատությունը ԱՄՆ-ում և մյուս երկրներում հիմնարար իրավունք է, և մենք կողմնակից ենք միջազգային և տարածաշրջանային պարտավորությունների աջակցությանը»,- ասել է Քրոուլին: Նա հիշեցրել է , որ  համաձայն 2009 թվականին մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվության տվյալների` Ռուսաստանում սպանվել է 8 լրագրող: «1 դեպքի բացառությամբ`կառավարությունը չի կարողացել հայտնաբերել, ձերբակալել և պատժել կասկածյալներին»,- ասել է նա:

«Ազատ և անկախ մամուլը համարվում է կենդանի և լիարժեք ժողովրդավարության գլխավոր դրսևորում, և աշխարհի լրագրողները պետք է իրենց ազատ զգան, որպեսզի  առանց վախի և ֆիզիակական բռնության  կատարեն իրենց աշխատանքը»,-ասել է Քրոուլին:

Օլեգ Կաշինը դաժան ծեծի է ենթարկվել նոյեմբերի 6-ին , մոտավորապես 00:40-ին: Ջարդել են նրա ծնոտը, սրունքը և ձեռքի մատները:Ծանր դրությամբ լրագրողին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այժմ նա գտնվում է ոստիկանության հսկողության տակ:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply