Խռովություն բրազիլական բանտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2010 11:00

9  մարդ է զոհվել  Բրազիլիայի հյուսիս- արևմուտքում գտնվող Մարանյան նահանգի Սան Լուիս բանտի վարչական կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Երկուշաբթի`նոյեմբերի 8-ին, կալանավորները գրավել են բանտի շենքը և հաշվեհարդար են տեսել միմյանց հետ: .  Բանտի անվտանգության աշխատակիցներից մեկը հրազենային վերք է ստացել, երբ կամեցել է միջամտել անկարգություններին: Նրան հաջողվել է դուրս սպրդել և տեղափոխվել հիվանդանոց: Ուղղիչ հաստատության ևս 5 աշխատակիցներ  գերեվարվել են և հայտնվել պատանդի կարգավիճակում: Երեկոյան խռովարարների հետ բանակցությունները դադարեցվել են:  Անվտանգության աշխատանքներին ներգրավվել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները: Հաշվի առնելով խնդրի սրությունը` Մարանյանի իշխանությունները դաշնային կառավարությունից օգնություն են խնդրել:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply