Ամերիկահայերը ցանկանում են վաճառել 163-ամյա հայկական եկեղեցին, որի տեղում ռեստորան կկառուցվի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 8, 2010 23:49
ԱՄՆ Արեւելյան ափի Հեվենվիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին, որի գնորդը պատրաստվում է եկեղեցու տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել:
Հատկանշական է, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին:
Հանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը, հատկապես, որ նրա տեղում սննդի օբյեկտ է կառուցվելու:
Հեվենվիլ քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերի խոսքով, հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցու քանդելը կփոխի քաղաքի դեմքը:
Ինչպես նշում է Associated Press-ը, եկեղեցու սպասավորներն ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1,5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն` ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը:
Ծխական խորհրդի նախագահ Սքոթ Սահակյանը Eagle Tribune թերթին ասել է, թե գործարքը խոչընդոտելու փորձերը կրոնական եւ էթնիկ հետապնդումներ են: Հաղորդում է «Ազատությունը»:
Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply