«Ուրանի գործը» բացահայտվել է Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունները համագործակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2010 22:05
Հայաստանի հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցել են Վրաստանի իրենց գործընկերների հետ՝  գերհարստացված ուրանի մաքսանենգության փաստի բացահայտման ուղղությամբ: Այդ մասին  հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում ապրիլին Հայաստանում Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը:
Ներկայումս վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ք.օր.-ի 215 հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն):
«Վերոհիշյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների միջեւ սերտ համագործակցություն է իրականացվել»,- նշել է Բաղրամյանը:
Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացված ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել: Հանցագործության փաստը հայտնի է դարձել միայն այսօր՝ նոյեմբերի 8-ին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին հայտարարել էր, թե վրացական հատուկ ծառայությունները բացահայտել են եւ խափանել գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել:Ննրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մեջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ։
NEWS.am
Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply