Հարի Փոթերի մասին 6-րդ ֆիլմի 5-օրյա ցուցադրությունը մոտ 400 մլն դոլարի շահույթ է բերել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 21, 2009 14:08

310

«Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը» ֆիլմը միջազգային կինոշուկայում ռեկորդային հաջողություն է ունեցել. կինոէկրաններին ցուցադրության 5 օրերի ընթացքում այն վաստակել է 396,7 մլն դոլար` ԱՄՆ տարածքից դուրս` 237 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ում`  159,7 մլն դոլար: Ֆիլմի գիշերային ցուցադրություններով, ինչպես տեղեկացնում է «www.rosbalt.ru» կայքը,  հավաքագրվել է 22,2 մլն դոլար գումար:

Ֆիլմի սյուժետը հետևյալն է. Կախարդության նախարարությունը մեկը մյուսի ետևից պարտություններ է կրում Վոլան-դե-Մորտի դեմ պատերազմում: Ամեն օր աղետներ են տեղի ունենում, որոնց պատճառը ոչ ոքի հայտնի չէ: Սակայն պատերազմի ժամանակ էլ կյանքը շարունակվում է. Հարին, Ռոնը և Հերմիոնան, ինչպես և մյուս 16-ամյա աշակերտները, սովորում են, երեկույթների գնում և սիրահարվում: Սակայն, չնայած դպրոցը պաշտպանելու Դամբլդորի ջանքերին, վտանգն ավելի ու ավելի է մոտենում:

Պատանի հրաշագործ Փոթերի արկածների մասին պատմող նախորդ` 5-րդ ֆիլմը հավաքել էր 646 մլն դոլար, իսկ բոլոր 5 սերիաների դրամարկղային մուտքը կազմել է 4,5 մլրդ դոլար։ Ստեղծվել է նաև ֆիլմի համակարգչային խաղը:

Դիտվել է 2022 անգամ:
Print Friendly

Leave a Reply