Վրաստանը պատրաստ է բանակցությունների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2010 17:11

Վրաստանը պատրաստ է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ` Ռուսաստանի քաղաքացիների գործի առնչությամբ, որոնք կալանավորվել են լրտեսության մեղադրանքով:Երկուշաբթի այդ մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ նինո Կալանաձեն:Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ ներքին գործերի նախարարության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների մասշտաբային գործողությունների ընթացքում 10 մարդ են հայտնաբերել, ովքեր համագործակցում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Քառամյա աշխատանքի արդյունքում` հայտնաբերվել է 15 մարդ, երկուսը ազատ են արձակվել ընթացակարգային գործարքից հետո, 13 մարդ գտնվում է նախնական կալանքի տակ: Կալանավորվածներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են`Արմեն Գևորգյան, Ռուբեն Շիկոյան, Պետրե Դևշիրաձե և Յուրի Սկրիլնիկով: Կալանաձեի խոսքով` Ռուսաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով  տեղեկատվություն է խնդրել իր քաղաքացիների մասին: Կալանաձեն  գործի առնչությամբ Ռռուսաստանի արձագանքը ոչ համապատասպան է որակել: Խոսելով նրանց Ռուսաստանին հանձնելու  հնարավորության մասին` նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ դա կլինի բանակցությունների նյութ, և  դա կորոշեն իրավապահ մարմինները:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply